Սամվել Կարապետյանի տան դիմաց հավաքված աջակիցները նրան դիմավորեցին ծափերով, գրկախառնություններով
Իրավունք
22:51 30/12/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանի տան դիմաց հավաքված աջակիցները նրան դիմավորեցին ծափերով, գրկախառնություններով

Գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից և ոստիկանության մեքենայով տեղափոխվեց տուն։ Հավաքված քաղաքացիները նրան դիմավորեցին ծափահարություններով։

Հիշեցնենք, որ այսօր դատարանի որոշմամբ գրավի դիմաց Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվեց՝ խափանման միջոց սահմանելով տնային կալանք։

Գործարարի պաշտպանական թիմի համակարգող փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ տնային կալանքը նույն կալանքն է և պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել «Մեր ձևով կպաշտպանենք Եկեղեցին» արտահայտության համար, Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանի տան դիմաց հավաքված աջակիցները նրան դիմավորեցին ծափերով, գրկախառնություններով