Նոր տարի մուտք ենք գործում Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հասարակություն
23:33 31/12/2025
Հայաստան

Նոր տարի մուտք ենք գործում Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ Ամանորի առիթով․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ամանորի խորախորհուրդ այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ հայրապետական մեր սերն ու օրհնությունը և սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Տարեմուտի շեմին բարձրյալից հայցում ենք խաղաղություն՝ համայն աշխարհին։Խաղաղություն՝ մեր հայրենիքին, խաղաղություն՝ խռովահույզ մեր ողջ ժողովրդին։

Անցնող տարին ազգիս համար լի էր տագնապալի իրադարձություններով, հասարակության մեջ տեղ գտած պառակտումներով, ատելության ու անհանդուրժողության դրսևորումներով։ Ցավոք, նոր տարի մուտք են գործում նաև Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում։ Շարունակում են բանտերում ապօրինաբար արգելափակված մնալ եկեղեցականները, ազգային բարերարը և նվիրյալ հայորդիներ։

Տարեմուտը, սիրելինե՛ր, հրավեր է նորոգվելու, վանելո՛ւ մեր կյանքից մերժելի իրողությունները, սրբագրելու մեղսալի ու կործանարար ընթացքները, դադարեցնելու եղբայրադավության քայլերը, իսպառ բացառելու ատելություն հայրենիքում և սփյուռքում անհունության որևէ և անօրինականության հանցավոր երևույթները։ Մենք Աստուծո ժողովուրդ ենք, իսկ Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, հռչակում է Սուրբ Գիրքը։ Մեր կյանքում երկնապարգև խաղաղությունը, օրհնություններն ու շնորհները հաստատուն են մնում միմյանց նկատմամբ սիրո, ներողամտության և համերաշխության դրսևորմամբ։ Հիրավի, խաղաղության և սիրո մեջ է գործում Աստված․․․»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder