Ո՞ւմ օգտին է Թուրքիայի հետ վիզաների պարզեցումը, ո՞վ է շահում․ Գեղամ Մանուկյան
Քաղաքական
11:00 31/12/2025
Հայաստան

Ո՞ւմ օգտին է Թուրքիայի հետ վիզաների պարզեցումը, ո՞վ է շահում․ Գեղամ Մանուկյան

Ո՞ւմ օգտին է Թուրքիայի հետ վիզաների պարզեցումը, ի՞նչ է այն տալու ՀՀ քաղաքացիներին։ Այս հարցերի պատասխաններին իր էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ այս փոփոխությունից ավելի շատ շահում է թուրքական կողմը։

«Հայաստանի կառավարությունը և պետական ողջ քարոզչական համակարգը ազդարարում էր հայ ժողովրդին իբրև Ամանորի նվեր, թե նոր ձեռքբերումը է եղել հայ-թուրքական հարաբերություններում ու իբր որոշում է կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական հատուկ և ծառայողական անձնագիր կրողների համար։ Ու նորից վերահաստատել են, որ առանց նախապայմանների շարունակվեն բանակցությունները։ Արձանագրենք՝ համաձայնվել են Թուրքիան, Հայաստանը, դիվանագիտական, հատուկ, 3-րդ, ծառայողական, անձնագրերի համար հեշտացնել նախապայմանները, պահանջները։ Հիմա, մենք այս 3 անձնագրերից ո՞րը ունենք։ Մի քանի 100 Հայաստանի քաղաքացի ունի դիվանագիտական անձնագիր։ Հատուկ անձնագիր Հայաստանում չկա , ծառայողական անձնագիր ևս Հայաստանում։ Մենք  ունենք կապույտ անձնագիր, որով ճանապարհորդում ենք Հայաստանի սահմաններից դուրս։ Հիմա նայենք թուրքերի դեպքում՝  ծառայողական անձնագիր, որը կոչվում է մոխրագույն անձնագիր, դիվանագիտական անձնագիր և հատուկ անձնագիր, որը կանաչ գույնի է , իսկ  սովորական թուրքական անձնագիրը՝ կարմիր։Տարիներ շարունակ հաշվի առնելով, որ Հայաստանը և Թուրքիան չեն ունեցել դիվանագիտական հարաբերություններ, դիվանագիտականը, ծառայողականը և հատուկը Հայաստանում չեն անցել, դրա համար Թուրքիայի քաղաքացիները Հայաստան են  մուտք գործել միայն Կարմիր անձնագրով։ Հիմա ասվում է, որ և՛ կանաչ անձնագրով, և՛ դիվանագիտական, և՛ մոխրագույն անձնագրով, շատ հեշտացված կարգով։Հայաստան կարող են մուտք գործել Թուրքիայի քաղաքացիները։ Այս հատուկ անձնագիրը տրվում են Թուրքիայի գրեթե ամբողջ բարձր պաշտոնեներին, նրանց ընտանիքի անդամներին, նրանց հարազատներին։ Մի քանի 100 000 մարդ առնվազն Թուրքիայում ունի այս անձնագիրը։ Դիվանագիտական անձնագիր 1000-ավոր մարդիկ Թուրքիայում ունեն, փոխարենը Հայաստանում՝ մի քանի 100 մարդ։ Իմի բերելով՝ ի՞նչ է ստանալու Հայաստանի քաղաքացին »։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder