Հրդեհ է բռնկվել կայանված «Volkswagen»-ում․ մեքենան դարձել է ոչ շահագործելի
Հասարակություն
13:40 31/12/2025
Հայաստան

Հրդեհ է բռնկվել կայանված «Volkswagen»-ում․ մեքենան դարձել է ոչ շահագործելի

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքում ավտոմեքենա է այրվում։

«Ժամանել են Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Հրշեջ-փրկարարները մարել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Այրվել է շարժիչի հատվածը և սրահը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունը և դեպքի հանգամանքները»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ է բռնկվել կայանված «Volkswagen»-ում․ մեքենան դարձել է ոչ շահագործելի