Իրանի արևմուտքում ոստիկանների վրա հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել. ԶԼՄ-ներ
Քաղաքական
22:11 01/01/2026
Տարածաշրջան

Իրանի արևմուտքում ոստիկանների վրա հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել. ԶԼՄ-ներ

Fars լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի արևմուտքում ոստիկանության վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 17 մարդ։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ հարևան Չահարմահալ և Բախտիարիե նահանգների Լորդեգան քաղաքում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Այնտեղ բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել են մի քանի ոստիկաններ։ Որոշ ցուցարարներ սկսել են քարեր նետել քաղաքի վարչական շենքերի և բանկերի վրա՝ վնասելով մի քանի կառույցներ։

«Մոտավորապես ժամը 18:00-ին  Լորեստան նահանգի Էզնա քաղաքում հանրային բողոքի ցույցերից օգտվելով՝ անկարգությունների մասնակիցների մի խումբ հարձակվել է ոստիկանության բաժանմունքի վրա։ Բախման ընթացքում զոհվել է երեք և վիրավորվել 17 մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հարձակվողները քարեր են նետել ոստիկանության վրա և մի քանի ոստիկանական մեքենաներ են այրել։

Press TV-ն հաղորդել է Իրանի արևմուտքում գտնվող Քուհդաշտ քաղաքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) կապված «Բասիջ» կազմակերպության կամավորի և անդամի մահվան մասին։ Լուրերին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder