Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մարդիկ ամենուրեք ընկած էին». Շվեյցարիայի հանգստավայրերում հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել
Հունվարի 1-ի գիշերը Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի բարում հրդեհ է բռնկվել։ Մոտ 40 մարդ զոհվել է, իսկ 100-ից ավելի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ օտարերկրացիներ։ Բեռնում Իտալիայի դեսպան Ջան Լորենցո Կորնադոյի խոսքով՝ հրդեհը առաջացել է կախովի առաստաղի մեջ նետված ճայթռուկից։ Ականատեսները հայտնել են, որ այն բռնկվել է վայրկյանների ընթացքում։ հայտնում է Gazeta.Ru-ն։
Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 1:30-ին Le Constellation բարի նկուղում գտնվող գիշերային ակումբում։ Ողբերգության ականատեսների վկայությամբ, այդ պահին այնտեղ եղել է մոտ 200 մարդ, այդ թվում՝ անչափահասներ և 15-ից 20 տարեկան երիտասարդներ։
Հրդեհի հետևանքով վիրավորվածները տեղափոխվել են Սիոնի, Լոզանի, Ժնևի և Ցյուրիխի հիվանդանոցներ։ Շատերը գտնվում են ծանր վիճակում։ Կանտոնի վարչապետ Մաթիաս Ռեյնարդը չի բացառել, որ իշխանությունները ստիպված կլինեն օգնություն խնդրել այլ երկրներից՝ այրվածքներով հիվանդներին բուժելու համար։