Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս խոսքերի հետևում հստակ երևում է Լուսավորչի գահի 132-րդ գահակալի անձնական օրինակը. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը շատ հավանեցի։ Այս հորդորը հատկապես սրտիցս էր. «Սերն առ Հայրենի, առ մեր ժողովուրդը և Մայր Եկեղեցին դարձնենք առանցքը մեր կյանքի, ներշնչող ուժը խիզախումների ու հանձնառությունների, իմաստավորումը ամե՛ն զոհողության»։ Ի՜նչ գեղեցիկ խոսքեր են։
Բայց գեղեցիկ խոսքեր շատ ենք լսել, մինչդեռ այս խոսքերի հետևում հստակ երևում է Լուսավորչի գահի 132-րդ գահակալի անձնական օրինակը։ Այս գեղեցիկ խոսքերի հետևում հստակ զգացվում է այն հայեցակարգի շունչը, որը մեր Մայր Եկեղեցին որդեգրել է դեռևս 5-րդ դարում. «Վասն Հաւատոյ, վասն Հայրենեաց»։