«Տաշիր» ընկերությունների խմբի ստեղծած «Կասկադ Էներգո» ընկերության արտադրված 23 բջիջների շնորհիվ է արագ վերացվել «Վարդաշեն» 110/35/6 ենթակայանի վթարը
Քաղաքական
19:32 01/01/2026
Հայաստան

«Տաշիր» ընկերությունների խմբի ստեղծած «Կասկադ Էներգո» ընկերության արտադրված 23 բջիջների շնորհիվ է արագ վերացվել «Վարդաշեն» 110/35/6 ենթակայանի վթարը

ՀԷՑ-ի նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը կիսվել է «Հանրային Հարթակ» ֆեյսբուքյան էջի հրապարակումով, որում ասվում է.

««Տաշիր» ընկերությունների խմբի քաղաքականությունը միշտ էլ ուղղված է եղել ապահով և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորմանը։

Հենց այդ նպատակով են Հայաստանում ստեղծվել տարբեր էլեկտրական սարքավորումների արտադրություններ, որոնք այսօր կարևոր դեր են խաղում երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

ՀԷՑ ՓԲԸ մասնագիտական ստորաբաժանումների անձնվեր և այդ արտադրական ներուժի շնորհիվ էր հնարավոր նաև «Վարդաշեն» 110/35/6 ենթակայանի վթարի հետևանքների արագ վերացումը․

«Կասկադ Էներգո» ընկերության կողմից արտադրված 23 բջիջների արագ տեղադրումից հետո հնարավոր եղավ ապահովել շուրջ 30 000 բնակչի անխափան էլեկտրամատակարարումը։

Եթե նման արտադրություններ չլինեին Հայաստանում, վթարի հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ կլինեին ոչ թե օրեր, այլ՝ շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder