Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ներկայումս ականատես ենք լինում ազգային երաժշտության քողի տակ ամեն աղբի հրամցմանը. երաժշտագետ
«Ազգային երաժշտական կրթությունը պիտի լինի ուսանողի/աշակերտի ստացած գիտելիքների առանցքը: Այս մեծ բացթողման արդյունքում է, որ ներկայումս ականատես ենք լինում ազգային երաժշտության քողի տակ ամեն աղբի հրամցմանը»,- նշել է երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը։
Նա գրել է. «Որոշ ժամանակ առաջ գրել էի սովետմիությունից ժառանգություն մնացած կարծրացած երաժշտական դասագրքերի մասին, որոնցով, ցավ ի սիրտ, շարունակվում է կրթությունը: Ազգային երաժշտական կրթությունը պիտի լինի ուսանողի/աշակերտի ստացած գիտելիքների առանցքը: Այս մեծ բացթողման արդյունքում է, որ ներկայումս ականատես ենք լինում ազգային երաժշտության քողի տակ ամեն աղբի հրամցմանը: Եթե երաժիշտը չճանաչեց իր ժողովրդի երաժշտության լադային առանձնահատկությունները, դրանց կառուցվածքը, ապա ինչ մոտիվներ հրամցնես, նա անգիտակցաբար կհամաձայնի:
Քրդական եղանակներն այսօր ներկայացվում են որպես հայկական և դրա տակ մարդիկ քոչարի, յարխուշտա են պարում: Էլ չեմ ասում էլեկտրոնային գործիքավորումների, պարկապզուկների և барабанный комплект ների խեղդամահ անող և գլխից դուրս ակորդների տեղատարափների տակ ճնշվող այդ պարեղանակները: Եթե քրդական եք երգում, երգեք քրդերեն, եթե պարսկական՝ պարսկերեն: Ի սեր Աստծո, մի՛ հրամցրեք այդ ամենը հայկականի կեղծ քողի տակ»: