Ձնառատ ցիկլոնը հեռանում է, ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Հասարակություն
10:00 02/01/2026
Հայաստան

Ձնառատ ցիկլոնը հեռանում է, ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով. Գագիկ Սուրենյան

«Երևանում և Հայաստանի մի շարք շրջաններում ձնառատ տեղումները շարունակվում են, առանձին շրջաններում բուք է, ցածր հորիզոնական տեսանելիություն»,- հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակկալ Գագիկ Սուրենյանը։

Նա նշում է, որ ձնառատ ցիկլոնը հեռանում է, արդեն տեղաշարժվում է հարավ-արևելք։

«Այսօր կեսօրից հետո շրջանների մի մասում տեղումները կդադարեն, ցերեկային ժամերին կպահպանվեն միայն Վայոց Ձորում և Սյունիքում, իսկ երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում կդիտվի տեղումների դադարեցում։

Երեկոյան ժամերից եղանակը կսկսի պարզել։ Պարզեցմանը գումրած կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը Հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվանզի 14-18 աստիճանով։ Ճանապարհներին սպասվում է մերկասառույց»,- հայտնում է Գ. Սուրենյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder