Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի քաղաքապետարանից հորդորում են՝ ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով Երևանի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։
Երևանի քաղաքապետարանից հորդորում են ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
«Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն ու քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,- նշում են քաղաքապետարանից։