Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ. Հաջիև
«Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ», - The Washington Times-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու փորձերի վերաբերյալ Հաջիևը նշել է Հայաստան նավթամթերքի արտահանումը և հացահատիկի տարանցման համար ստեղծված պայմանները։
«Սա կարող է խորհրդանշական թվալ, բայց խորհրդանշականից այն կողմ կան իսկապես կարևոր աշխարհաքաղաքական նրբերանգներ»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, Հիքմեթ Հաջիևը ընդգծել է, որ 907-րդ փոփոխության գոյությունն ինքնին խոչընդոտում է խաղաղությանը. «Երկու երկրներն էլ՝ Ադրբեջանը և Հայաստանը, ինտենսիվ աշխատում են խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ։ Սակայն Կոնգրեսում որոշ մարդիկ ներկայացնում են բացարձակապես ավելորդ օրենսդրություն, որը խտրականություն է սերմանում»։