Transfermarkt-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք հարձակվողների անունները
Աշխարհում
17:34 02/01/2026
Աշխարհ

Transfermarkt-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք հարձակվողների անունները

Հեղինակավոր Transfermarkt առցանց պորտալը կազմել է աշխարհի ամենաթանկ հարձակվողների վարկանիշային աղյուսակը։ Աղբյուրի տարբերակով, ամենաթանկ հարձակվողի տիտղոսը կիսում են երեք ֆուտբոլիստ՝ «Բարսելոնայից» Լամին Յամալը, «Մանչեսթեր Սիթիից» Էրլինգ Հոլանդը և «Ռեալ Մադրիդից» Կիլիան Մբապեն։ Յուրաքանչյուրի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։

Յամալը 18 տարեկան է, Հոլանդը՝ 25, իսկ Մբապեն՝ 27։

«Ռեալ Մադրիդի» Վինիսիուս Ժունիորը երրորդն է՝ 150 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։ Հաջորդը երեք խաղացողներ են, որոնց տրանսֆերային արժեքը կազմում է 130 միլիոն եվրո՝ Բուկայո Սակա («Արսենալ»), Ալեքսանդր Իսակ («Լիվերպուլ») և Միխայել Օլիսեհ («Բավարիա»)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder