Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սարսափելի մասշտաբների աղետ». Շվեյցարիայի նախագահը՝ Կրանս-Մոնտանա հանգստավայրում բռնկված հրդեհի մասին
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը Կրանս-Մոնտանա հանգստավայրում տեղի ունեցած հրդեհը անվանել է երկրի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունը։ Le Nouvelliste-ի հաղորդմամբ, նախագահի գնահատմամբ, հրդեհը «աննախադեպ է, սարսափելի մասշտաբների ողբերգություն է»։
Պարմելենը նշել է, որ բանակցություններ է վարել հարևան պետությունների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների հետ։ Նախագահը նշել է, որ կոնֆեդերացիայի իշխանությունները ստեղծել են ճգնաժամային կենտրոններ՝ Բեռնի հետ համակարգելու համար։
Նա չի բացառել, որ զոհերի թվում կարող են լինել այլ երկրների քաղաքացիներ, քանի որ հանգստավայրը միջազգային հայտնի ուղղություն է։
Պարմելենը նշել է, որ երկրում հայտարարված է սուգ, մայրաքաղաք Բեռնում դրոշները հինգ օր կխոնարհվեն ։
Հունվարի 1-ի գիշերը Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի Constellation բարում հրդեհ է բռնկվել։ Միջադեպի հետևանքով մոտ 40 մարդ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, իսկ առնվազն 115-ը վիրավորվել են, այդ թվում՝ օտարերկրացիներ։
Բեռնում Իտալիայի դեսպան Ջան Լորենցո Կորնադոյի խոսքով, հրդեհը բռնկցել է կախովի առաստաղի մեջ նետված ճայթռուկից։ Ականատեսները հայտնել են, որ այն բռնկվել է վայրկյանների ընթացքում։