Վերջին երկու օրում փրկարարները 387 քաղաքացու ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հասարակություն
12:00 02/01/2026
Հայաստան

Վերջին երկու օրում փրկարարները 387 քաղաքացու ցուցաբերել են համապատասխան օգնություն

Դեկտեմբերի 31-ի ժամը 08։00-ից  մինչև հունվարի 2-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 206 տրանսպորտային միջոց և 387 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder