Երևանի քաղաքապետարանից հորդորում են՝ ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Հասարակություն
12:27 02/01/2026
Հայաստան

Երևանի քաղաքապետարանից հորդորում են՝ ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով Երևանի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։

Երևանի քաղաքապետարանից հորդորում են ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

«Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն  ու քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,- նշում են քաղաքապետարանից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի քաղաքապետարանից հորդորում են՝ ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում