Թրամփը խոստացել է Իրանում լարվածության սրման դեպքում միջամտել
Քաղաքական
14:43 02/01/2026
Աշխարհ

Թրամփը խոստացել է Իրանում լարվածության սրման դեպքում միջամտել

Եթե ​​Իրանը շարունակի «սպանել խաղաղ ցուցարարներին», Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության և պատրաստ է գործել։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում։

Նա ասել է, որ Իրանի իշխանությունների համար «սովորական պրակտիկա է կրակել և դաժանորեն սպանել խաղաղ ցուցարարներին»։

«Մենք լիովին պատրաստ ենք գործել», - գրել է Թրամփը իր էջում։

Դեկտեմբերի վերջին Իրանում բողոքի ցույցեր էին սկսվել  արժույթի՝ ռիալի արժեզրկման ֆոնին: Հունվարի 2-ին Համադանի արևմտյան քաղաքում ցուցարարները այրել են Ղուրանը և փորձել հարձակվել մզկիթի վրա: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցարարները Սադաֆ շրջանում այրել են այլ կրոնական գրականություն: Մոտ 20 հոգուց բաղկացած մեկ այլ խումբ փորձել է հարձակվել մզկիթի վրա, սակայն կանխվել է:

Գազետա.ռու-ն գրում է, որ Իրանի արևմուտքում գտնվող Լորեստան նահանգում անկարգության մասնակիցները սկսել են քարեր նետել քաղաքի վարչական շենքերի, այդ թվում՝ նահանգապետի գրասենյակի և մզկիթի վրա, իսկ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ՝ ցուցարարներին ցրելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը խոստացել է Իրանում լարվածության սրման դեպքում միջամտել