Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նախորդ տարվա օրենսդրական «բարեփոխումներն» այս տարի առողջապահական համակարգում առաջացնելու են քաոսային իրավիճակ․ Անուշ Պողոսյան
Բազմաթիվ են եղել 2025 այն օրենսդրական «բարեփոխումները», որոնք այս տարի առողջապահական համակարգում առաջացնելու են քաոսային իրավիճակ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
«Խոսքը վերաբերվում է մարզային առողջապահության օպտիմալացմանը, ապահովագրական օրենքին, որն արդեն իսկ չստեղծված ունի լուրջ խնդիրներ և, ցավոք սրտի, ապահովագրությունը, որը պետք է լիներ լուրջ բարեփոխում երկրի համար՝ ծառայելով ի շահ բնակչությանը, ունենալու է մեծ հիասթափության ալիք»,- ասաց Պողոսյանը։
Իսկ թե ի՞նչ ձեռքբերումներ ունենք առողջապահության ոլորտում 2026 թ․-ին, Պողոսյանն ասաց․
«Բազմաթիվ անգամներ հարց է բարձրացվել մանկական երեխաների շաքարախտի, առաջին տիպի շաքարախտի խնդիրների մասին։ Կարող եմ ձեռք բերում համարել միայն այն տեխնիկական հագեցվածությունը, որը տվեցին երեխաներին, այսինքն՝ առանց տրավմայի երեխաների գլյուկոզայի մոնիտորինգի ապարատների տրամադրումը համարում եմ ձեռքբերում, որը նաև բազմաթիվ խնդիրների բարձրացման արդյունքում է եղել»։
Ի՞նչ սպասել 2026 թ․-ին
«Հուսանք՝ ինչ-որ մի ձև ապահովագրական օրենքը կգործի, և հուսանք գոնե 20 %-ով կունենանք ապահովագրական օրենքի առաջին փուլի ներդրում։Սակայն, իհարկե, իմ հույսերը այդքան էլ մեծ չեն, որովհետև ապահովագրական օրենքն ստեղծվել է բազմաթիվ օրենսդրական բացերով, ենթաօրենսդրական ակտերը ևս շատ թերություններով են։Իսկ առողջապահության մեջ ցանկացած բացթողում և ցանկացած թերություն անմիջապես մեր բնակչության, մեր քաղաքացիների գործնական առողջապահության սպասարկման ընթացքում երևում են»,- նշեց մեր զրուցակիցը։
Ավելի մանրամասն՝ հղմամբ։