Հայաստանի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանին․ Աբրահամյան
Քաղաքական
12:54 03/01/2026
Հայաստան

Հայաստանի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանին․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Իրանում շարունակվող բողոքի ցույցերին․

«Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է: Նախ Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ:

Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգության:

Անընդունելի է ցանկացած արտաքին միջամտություն, որը համերաշխության և ներքին խաղաղության փոխարեն կսրի իրավիճակն ու վտանգ կհասցնի բարեկամ երկրի ժողովրդի շահերին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder