Առաջիկա շաբաթվա ընթացքում չափազանց տաք օդային զանգվածներ կհասնեն Հյուսիսային բևեռին
Հասարակություն
23:35 03/01/2026
Աշխարհ

Առաջիկա շաբաթվա ընթացքում չափազանց տաք օդային զանգվածներ կհասնեն Հյուսիսային բևեռին

Առաջիկա շաբաթվա ընթացքում չափազանց տաք օդային զանգվածներ կհասնեն Հյուսիսային բևեռին։ Այս մասին գրում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«850 հՊա մակարդակում (մոտ 1500 մ բարձրության վրա) թվային մոդելները կանխատեսում են ջերմաստիճաններ՝ մինչև +3 °C (37 °F), ինչը բացառիկ բարձր ցուցանիշ է տվյալ տարածաշրջանի համար։

Ռեկորդային բարձր ջերմաստիճաններ արդեն իսկ դիտվում են Գրենլանդիայի ափամերձ հատվածներում, որտեղից այս տաք օդային զանգվածները կշարժվեն դեպի հյուսիս»,- նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder