Երևան քաղաքի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների,… հարակից տարածքները բարձիթողի վիճակում են․ ավագանու անդամ
Քաղաքական
18:20 03/01/2026
Հայաստան

Երևան քաղաքի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների,… հարակից տարածքները բարձիթողի վիճակում են․ ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Երևան քաղաքի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների,… հարակից տարածքները բարձիթողի վիճակում են։

Երևանի քաղաքապետարան, էդ ինչպե՞ս է լինում՝ բեռնաթափման մասով հետիոտնի շահը ավելի կարևոր է (հանրային տրանսպորտի), այ բայց ձյան ժամանակ հետիոտնի շահը առաջնային չի լինում։ Երկու դեպքում էլ հետիոտնի շահը պետք է առաջնային լիներ։

Այ սա է «իրական Հայաստանի» անգործությունը։

Էլի՞ գործակարգավարականներին պետք է ասեք՝ նորմայից շատ ձյուն է տեղացել։ Է բա ասում էիք պատրաստ եք ձնամաքրման աշխատանքներին, չէ՞ պրն. Կամո Արեյան։ Մի սպասեք արևը իր աշխատանքը կատարի։ Բնությունը միշտ էլ մաքրում և մաքրելու է թե՛ ճանապարհները, թե՛ ձեզ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder