Վաճառականների հետևում կանգնած է վարձկան հրահրողների մի խումբ․ Իրանի հոգևոր առաջնորդ
Քաղաքական
17:08 03/01/2026
Տարածաշրջան

Վաճառականների հետևում կանգնած է վարձկան հրահրողների մի խումբ․ Իրանի հոգևոր առաջնորդ

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրում ցույցերի ֆոնին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ ու մեկնաբանել ակցիաները․

«Բողոքի ցույցերը արդարացված են, բայց բողոքի ցույցերը տարբերվում են անկարգություններից։ Մենք խոսում ենք ցուցարարների հետ, պաշտոնյաները պետք է խոսեն ցուցարարների հետ։Սակայն անկարգությունների մասնակիցների հետ խոսելն անօգուտ է»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ Իրանի նախագահը և բարձրաստիճան պաշտոնյաները աշխատում են տնտեսական իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Վաճառականների հետևում կանգնած է վարձկան հրահրողների մի խումբ, որոնք մեղադրանքներ են առաջադրում իսլամի, Իրանի և Իսլամական Հանրապետության դեմ։ Մարդ չի կարող անտարբեր մնալ թշնամու գիտակցված պատերազմի նկատմամբ»,- հայտարարել է Ալի Խամենեին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder