Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սրտաբան Տաթևիկ Հովհակիմյանն իր էջում կիսվել է առողջ ապրելու խորհուրդներով․
«5 խորհուրդ՝ Նոր տարում ավելի առողջ լինելու համար
Նոր տարին լավագույն պահն է առողջ սովորություններ ձևավորելու համար։ Սկսիր փոքր քայլերից՝ մեծ արդյունքների համա․
Եղիր ֆիզիկապես ակտիվ
Ապացուցված է, որ մարդիկ, ովքեր օրական կատարում են 8000 և ավելի քայլ, ունեն ավելի լավ առողջություն և ավելի երկար կյանք։ Քայլելը պարզ է, անվճար և հասանելի բոլորին։
Սահմանափակիր շաքարը
Փորձիր սննդակարգից հեռացնել շաքարը և շաքար պարունակող մթերքները։ Դրանց փոխարեն ընտրիր մրգեր, չրեր և անարատ մեղր՝ որպես ավելի բնական և օգտակար տարբերակներ։
Բարելավիր քնի որակը
Օրվա ընթացքում ձգտիր ունենալ 7–8 ժամ խորը և հանգիստ քուն։
Քնի որակը բարձրացնելու համար՝
- քնելուց 1–2 ժամ առաջ անջատիր բոլոր էկրանները
- խմիր տաք թեյ
- ընդունիր լոգանք
- կարդա սիրելի գիրք կամ լսիր հանգստացնող երաժշտություն
Ստեղծիր առավոտյան ռուտին
Ամեն առավոտ հատկացրու 10–20 րոպե ուժային մարզումների։ Դրանք կարևոր են մկանային զանգվածի պահպանման, նյութափոխանակության արագացման և ընդհանուր էներգիայի բարձրացման համար։
Կարևորիր որակյալ շփումը
Ժամանակ անցկացրու սիրելի մարդկանց հետ՝ առանց հեռախոսների և շեղող գործոնների։ Որակյալ շփումը նպաստում է սերոտոնինի և դոպամինի արտազատմանը, ինչի շնորհիվ մեզ ավելի երջանիկ, հանգիստ և բավարարված ենք զգում»