Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը հայտարարել է, որ ուղիղ եթերում դիտել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուղիղ եթերում դիտել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությունը։
«Ես այն դիտել եմ, ինչպես հեռուստատեսային շոու», - ասել է նա Fox News-ի եթերում։
Թրամփը նշել է, որ ինքը գործողություններին հետևում է Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո նստավայրից։
Դոնալդ Թրամփը հրապարակել է գերի վերցված Նիկոլաս Մադուրոյի առաջին լուսանկարը։ Այն տեղադրվել է ԱՄՆ նախագահի TruthSocial էջում։
Թրամփը գրել է, որ Մադուրոն գտնվում է USS Iwo Jima դասի դեսանտային գրոհային նավի վրա։
