5 խորհուրդ սրտաբանից՝ Նոր տարում ավելի առողջ լինելու համար
Առողջություն
11:29 03/01/2026
Հայաստան

5 խորհուրդ սրտաբանից՝ Նոր տարում ավելի առողջ լինելու համար

Սրտաբան Տաթևիկ Հովհակիմյանն իր էջում կիսվել է առողջ ապրելու խորհուրդներով․

«5 խորհուրդ՝ Նոր տարում ավելի առողջ լինելու համար

Նոր տարին լավագույն պահն է առողջ սովորություններ ձևավորելու համար։ Սկսիր փոքր քայլերից՝ մեծ արդյունքների համա․

1️⃣ Եղիր ֆիզիկապես ակտիվ

Ապացուցված է, որ մարդիկ, ովքեր օրական կատարում են 8000 և ավելի քայլ, ունեն ավելի լավ առողջություն և ավելի երկար կյանք։ Քայլելը պարզ է, անվճար և հասանելի բոլորին։

2️⃣ Սահմանափակիր շաքարը

Փորձիր սննդակարգից հեռացնել շաքարը և շաքար պարունակող մթերքները։ Դրանց փոխարեն ընտրիր մրգեր, չրեր և անարատ մեղր՝ որպես ավելի բնական և օգտակար տարբերակներ։

3️⃣ Բարելավիր քնի որակը

Օրվա ընթացքում ձգտիր ունենալ 7–8 ժամ խորը և հանգիստ քուն։

Քնի որակը բարձրացնելու համար՝

- քնելուց 1–2 ժամ առաջ անջատիր բոլոր էկրանները

- խմիր տաք թեյ

- ընդունիր լոգանք

- կարդա սիրելի գիրք կամ լսիր հանգստացնող երաժշտություն

4️⃣ Ստեղծիր առավոտյան ռուտին

Ամեն առավոտ հատկացրու 10–20 րոպե ուժային մարզումների։ Դրանք կարևոր են մկանային զանգվածի պահպանման, նյութափոխանակության արագացման և ընդհանուր էներգիայի բարձրացման համար։

5️⃣ Կարևորիր որակյալ շփումը

Ժամանակ անցկացրու սիրելի մարդկանց հետ՝ առանց հեռախոսների և շեղող գործոնների։ Որակյալ շփումը նպաստում է սերոտոնինի և դոպամինի արտազատմանը, ինչի շնորհիվ մեզ ավելի երջանիկ, հանգիստ և բավարարված ենք զգում»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
5 խորհուրդ սրտաբանից՝ Նոր տարում ավելի առողջ լինելու համար