Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավապահները պարզել են քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հորը սպանողների ինքնությունը։ Այս մասին գրում է ArmLur.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։
«Առաջիկայում իրավապահ մարմինները կոնկրետ գործողությունների են գնալու, և սպասվում են ձերբակալություններ։
ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հոր ուղղությամբ կրակողները եղել են 2 հոգի։ Իրավապահ համակարգից ArmLur.am-ին հասած լուրերի նախնական տվյալներով՝ քրեական հեղինակության հորը սպանելու համար գործադրվել է 2 զենք»,-գրում է աղբյուրը։
Լուսանկարը՝ ArmLur.am-ի։