Տիկնիզյանը կարող է տեղափոխվել Ռուսաստանի լավագույն ակումբներից մեկը
Աշխարհում
18:20 04/01/2026
Աշխարհ

Տիկնիզյանը կարող է տեղափոխվել Ռուսաստանի լավագույն ակումբներից մեկը

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին պաշտպան Նաիր Տիկնիզյանը, որն այժմ խաղում է Բելգրադի «Ցրվենա Զվեզդա», կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա:

«Սպորտ-Էքսպրես»-ի լրագրողների տվյալներով՝ Ռուսաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարը» հետաքրքրված է հայ եզրային պաշտպանի ծառայություններով:

Հունվարի 3-ին սերբական ակումբի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ռուսական ակումբը ցանկանում է ձեռք բերել Տիկնիզյանին 5.5 միլիոն եվրոյով։

26-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 4,5 միլիոն եվրո: Տիկնիզյանը պայմանագրային պարտավորություններ ունի սերբական ակումբի հետ մինչև 2028 թվականի հունիսի վերջը:

«Կրասնոդարը» գլխավորում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder