Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վենեսուելայի վրա ԱՄՆ հարձակումից ու այդ երկրի նախագահի ու առաջին տիկնոջ գերեվարումից հետո բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փոցով՝ բողոքի ցույցի։ Նրանք իրենց ձեռքում ունեն տարբեր ցուցապաստառներ, այդ թվում մեկը, որի վրա պատկերված է Թրամփը՝ Վենեսուելայի նավթը խմելիս, մյուսի վրա գրված է «Ո՛չ Վենեսուելայի դեմ իմպերիալիստական ագրեսիային»։
Ցուցարարները Թրամփին ագրեսոր են որակում։
Առևանգումից հետո Մադուրոն այժմ գտնվում է Նյու Յորքի բանտում և սպասում է դատարանի առջև կանգնելուն՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքներով։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կղեկավարի» Վենեսուելան անցումային շրջանում և կօգտագործի նրա նավթի հսկայական պաշարները։