Կեսգիշերին մոտ հրդեհի ահազանգ է ստացվել Արցախի պողոտայից
Հասարակություն
08:54 04/01/2026
Հայաստան

Կեսգիշերին մոտ հրդեհի ահազանգ է ստացվել Արցախի պողոտայից

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 3-ին, ժամը 23։04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունցի Դավիթ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։37-ին, մարվել՝ հունվարի 4-ին, ժամը 00։03-ին։ Այրվել են շինության առաստաղը (մոտ 45 քմ) և կահույքը՝ մասամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder