Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ձեզ համար ունենք շատ-շատ լավ լուր, տաք ցիկլոն է գալիս. Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումներով, Միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոնով պայմանավորված հունվարի 8-9-ը ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 17-20 աստիճանով։ Այս մասին հայտնում է ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Իսկ մինչ այդ, Երևանում հունվարի 4-ի ցերեկը, hունվարի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ին ողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-20, ցերեկային ժամերին՝ 3-5 աստիճանով։