Իրանի և Վենեսուելայի համեմատությունները տեղին չեն. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
13:04 04/01/2026
Հայաստան

Իրանի և Վենեսուելայի համեմատությունները տեղին չեն. Քաղաքական վերլուծաբան

«Թրամփն իհարկե շատ ուժեղ սկսեց իր համար կարևոր ընտրական տարին։ Հիշեցնեմ, որ 2026-ը Կոնգրեսի միջանկյալ ընտրության տարի է»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով, Թրամփի համար այդ ընտրությունը շատ կարեւոր է, քանի որ Կոմգրեսում մեծամասնություն կորցնելը լուրջ խնդիր կդառնա թե 2028-ի նախագահի ընտրության հարցում, թե նաեւ մինչ այդ իր արտաքին քաղաքականությունն իրացնելու հարցում։

«Ըստ ամենայնի, Մադուրոյի դատավարությունը կվերածվի նախընտրական քարոզչության սպասարկման միջոցի։ Հետո հնարավոր է նա կտեղափոխվի այլ երկիր, օրինակ` Բելառուս։ Հիշեցնեմ, շաբաթներ առաջ էր, որ Լուկաշենկոն հայտարարեց, թե Բելառուսը պատրաստ է ընդունել Մադուրոյին։ Հիշեցնեմ նաև, որ այդ ընթացքում Բատկան ակտիվ շփումների մեջ էր ամերիկացիների հետ եւ նրանց հետ պայմանավորվածությունների շրջանակում ազատ էր արձակում քաղբանտարկյալների»,-նշում է նա։

Ինչ վերաբերում է Վենեսուելայի ու Իրանի համեմատություններին, ապա Հ. Բադալյանը դրանք տեղին չի համարում։

«Իրանում չի կարող լինել նույնը` առնվազն երկու էական պատճառով. Իրանն ու Վենեսուելան էապես տարբեր պետություններ են, եւ Իրանի հարցում չի կարող լինել աշխարհաքաղաքական այն գործարքը, որ ակնհայտորեն առկա է Վենեսուելայի հարցում»,-գրում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder