Իրավապահները պարզել են, թե ովքեր են սպանել Չաղ Ռուստամի հորը
Իրավունք
20:04 04/01/2026
Հայաստան

Իրավապահները պարզել են, թե ովքեր են սպանել Չաղ Ռուստամի հորը

Իրավապահները պարզել են քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հորը սպանողների ինքնությունը։ Այս մասին գրում է ArmLur.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։

«Առաջիկայում իրավապահ մարմինները կոնկրետ գործողությունների են գնալու, և սպասվում են ձերբակալություններ։

ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հոր ուղղությամբ կրակողները եղել են 2 հոգի։ Իրավապահ համակարգից ArmLur.am-ին հասած լուրերի նախնական տվյալներով՝ քրեական հեղինակության հորը սպանելու համար գործադրվել է 2 զենք»,-գրում է աղբյուրը։

Լուսանկարը՝ ArmLur.am-ի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրավապահները պարզել են, թե ովքեր են սպանել Չաղ Ռուստամի հորը