Ձեզ համար ունենք շատ-շատ լավ լուր, տաք ցիկլոն է գալիս. Սուրենյան
Հասարակություն
13:50 04/01/2026
Հայաստան

Ձեզ համար ունենք շատ-շատ լավ լուր, տաք ցիկլոն է գալիս. Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումներով, Միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոնով պայմանավորված հունվարի 8-9-ը ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 17-20 աստիճանով։ Այս մասին հայտնում է ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

Իսկ մինչ այդ, Երևանում հունվարի 4-ի ցերեկը, hունվարի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​

Հանրապետության տարածքում հունվարի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ին ողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-20, ցերեկային ժամերին՝ 3-5 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեզ համար ունենք շատ-շատ լավ լուր, տաք ցիկլոն է գալիս. Սուրենյան