Փաշինյանի՝ ուխտերթի մասին հայտարարությունից հետո հիմնարկում հիշել են դեպի եկեղեցի տանող աստիճանները մաքրելու մասին
Քաղաքական
15:44 05/01/2026
Հայաստան

Փաշինյանի՝ ուխտերթի մասին հայտարարությունից հետո հիմնարկում հիշել են դեպի եկեղեցի տանող աստիճանները մաքրելու մասին

Նիկոլ Փաշինյանի՝ ուխտերթի մասին հայտարարությունից հետո «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում հանկարծ հիշել են, որ պետք է մաքրել դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող աստիճանները։ Դրանք օրեր շարունակ ծածկված են ձյունով ու սառույցով։

Օգտատեր Գառնիկ Զաքարյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես հիմնարկի տասնյակ աշխատակիցներ բահերով քերում են ձյունն ու հեռացնում։

 Հիշեցնենք, որ Փաշինյանը հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ին մարդկանց հրավիրել է մասնակցելու ուխտերթի։ Այն մեկնարկելու է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից և կուղղվի դեպի Սբ. Աստվածածին կաթողիկե եկեղեցի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի՝ ուխտերթի մասին հայտարարությունից հետո հիմնարկում հիշել են դեպի եկեղեցի տանող աստիճանները մաքրելու մասին