Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից շնորհավորական ուղերձ է հղել
Քաղաքական
09:56 05/01/2026
Հայաստան

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից շնորհավորական ուղերձ է հղել

Բաքվում բանտում գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը շնորհավորել է բոլորին Ամանորի առիթով։ Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ։ Շատ դժվար է այս աշխարհում մնալ ինչպիսին կաս, երբ չունես հենման կետ: Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք հենման կետ։

Ուզում եմ ասել, որ ինձ հետ ամեն ինչ լավ է: Չեմ կասկածում՝ ինչ տեղի է ունենում, ամեն ինչ լավ է  լինելու», - ասել է Ռ. Վարդանյանը:

Մանրամասն՝ ձայնագրությամբ։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից շնորհավորական ուղերձ է հղել