Ֆրանսիան Մադուրոյին ձերբակալելու ԱՄՆ գործողությունը անվանել է միջազգային իրավունքի խախտում
Քաղաքական
12:49 05/01/2026
Աշխարհ

Ֆրանսիան Մադուրոյին ձերբակալելու ԱՄՆ գործողությունը անվանել է միջազգային իրավունքի խախտում

Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու ԱՄՆ-ի գործողությունը հակասում է միջազգային իրավունքին։ RMC ռադիոկայանի եթերում տված հարցազրույցում հայտարարել է կառավարության խոսնակ Մոդ Բրեժոնը։

«Իհարկե, սա հակասում է միջազգային իրավունքին։ Մենք երբեք այլ բան չենք պնդել», - ասաց նա։

Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ «Մադուրոն ինքն է պատասխանատու տեղի ունեցածի համար»։

Բրեժոնը կարծում է, որ «այժմ անհրաժեշտ է Վենեսուելային հնարավորություն տալ Մադուրոյից հետո ապագա կառուցելու»։

«Այս անցումը պետք է լինի խաղաղ և ժողովրդավարական»,-կարծում է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder