Գազալցակայանում մեքենա է այրվել
Հասարակություն
08:42 05/01/2026
Հայաստան

Գազալցակայանում մեքենա է այրվել

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 4-ին, ժամը 21։26-ին տեղեկություն է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գազալցակայանում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։05-ին, մարվել՝ 22։15-ին։ Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենան և գազի լիցքավորման ապարատը։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի լիցքավորման մյուս ապարատներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder