Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 31-ի երեկոյան Զառիթափ բնակավայրի 3-րդ փողոցում ապօրինի որս կատարելու կասկածանքով կանգնեցրել են 46-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Ավտոմեքենայում հայտնաբերվել են որսած վեց վայրի խոզ, ողորկափող որսորդական հրացան և ակոսափող հրացան։
46-ամյա վարորդն ու 40-ամյա ուղևորը ձերբակալել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին»,- նշված է հաղորդագրությունում։