Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է․ Փաստաբան
Իրավունք
18:52 05/01/2026
Հայաստան

Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է․ Փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացա, որ Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը, որն այսօր պտի լիներ, հետաձգվել և հրապարակման օր է նշանակվել հունվարի 12-ը»։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին երկու ամսով կալանավորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։ Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է․ Փաստաբան