Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ ուղիղ շփման հնարավորության մասին
Քաղաքական
13:12 05/01/2026
Աշխարհ

Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ ուղիղ շփման հնարավորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր ռուս և ուկրաինացի գործընկերների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ անմիջական շփման հնարավորության մասին։ Լուրը հայտնում է Bloomberg-ը։

«Թուրքիան միակ խաղացողն է, որը կարող է անմիջականորեն շփվել և՛ պարոն Պուտինի, և՛ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մեր դռները բաց են մնում բոլորի համար։ Ես երկու առաջնորդներին էլ հստակ և բազմիցս արտահայտել եմ այս հանձնառությունը»,-ասել է թուրք նախագահը։

Հունվարի 2-ին Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը քննարկելու իր մտադրության մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ ուղիղ շփման հնարավորության մասին