Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուկրաինայում հայտնված եվրոպական զորքերը կդառնան Ռուսաստանի զինված ուժերի օրինական թիրախները. Լավրով
Եվրոպայից «կամավորների կոալիցիայի» ռազմական զորքերը, եթե հայտնվեն Ուկրաինայում, կդառնան Ռուսաստանի զինված ուժերի համար օրինական թիրախ։ 2025 թվականի արդյունքների վերաբերյալ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ։
«Եվրոպացի քաղաքական գործիչների ամբիցիաները բառացիորեն կուրացնում են նրանց. նրանք ոչ միայն չեն հոգում ուկրաինացիների մասին, այլև, կարծես, հոգ չեն տանում իրենց սեփական բնակչության մասին: Ինչպե՞ս այլ կերպ բացատրել Եվրոպայում շարունակվող խոսակցությունները Ուկրաինա «կամավորների կոալիցիայի» տեսքով զորքեր ուղարկելու մասին: Մենք արդեն հարյուր անգամ հայտարարել ենք, որ նման դեպքերում նրանք կդառնան մեր զինված ուժերի օրինական թիրախները»,-նշել է նախարարը։
Դեկտեմբերի կեսերին առաջատար եվրոպական երկրների ղեկավարները հայտարարություն տարածեցին, որում նշում էին, որ Կիևի անվտանգության երաշխիքները պետք է ներառեն Եվրոպայի գլխավորությամբ «Ուկրաինայի համար բազմազգ ուժերի» ստեղծումը: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին այնուհետև հայտարարեց, որ «կամավորների կոալիցիային» մասնակցող երկրները բարձրացրել են իրենց զորքերի մարտական պատրաստվածության՝ Ուկրաինա հնարավոր տեղակայման ակնկալիքով: