Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տիրադավների կերպարն ու կեցվածքն արագացրեցին հանրության` Եկեղեցու շուրջ համախմբվելու գործընթացը. Աբրահամյան
«Ռեժիմն ինքն իր ընտրություն է առաջարկել հասարակությանը` ընտրելու տեսակ ու արժեհամակարգ, դրանով իսկ արագացնելով իր նախաձեռնության տապալումը»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, բացի այն հանգամանքից, որ Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ստիպված վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին:
«Եթե նույնիսկ որոշ մարդկանց մոտ կասկած կար կողմնորոշման, գործելու և ընտրություն կատարելու հարցում, ապա տիրադավների կերպարն ու կեցվածքն արագացրեցին հանրության` Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբվելու գործընթացը:
Միգուցե շատերի համար տիրադավները նոր են բացահայտվում որպես մարդկային տեսակ, սակայն պարզ է, որ նախկինում էլ ներսից են գործել որպես ուրացողները:
Մեկն Արցախն է դավաճանել, մյուսը` սեփական ընկերներին ու այդպես շարունակ»: