Քեզ բարենորոգիր, մեղքերի մեջ թաղված ես. Իրավապաշտպանը՝ Փաշինյանին
Քաղաքական
12:05 05/01/2026
Հայաստան

Քեզ բարենորոգիր, մեղքերի մեջ թաղված ես. Իրավապաշտպանը՝ Փաշինյանին

«Ամենանողկալին այն է, որ միտումնավոր, մտածված որոշել է հարամել մեր ժողովրդի համար նվիրական այս օրը՝ Սուրբ Ծննդյան, Աստվածհայտնության տոնը։ Անունը դրել է բարենորոգում»,-գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Նա շարունակում է.

«Ձեռագիրը նույնն է, հիշում եք, արցախյան պատերազմն ինչպես էր անվանվել՝ հաղթելու ենք, հիմա բարենորոգումն է։ Քեզ բարենորոգիր, մեղքերի մեջ թաղված ես, չնայած անդառնալիության շեմը հատված է։ Քեզպեսներին ասում են անդարձ մեղավոր։ Մեծ համախմբում, ամրություն ու զորություն եմ ցանկանում մեր Եկեղեցուն ու ժողովրդին։ Անօրեն ճանապարհով ու տիրադավների կոմպանիայով ոչնչի հասնել հնարավոր չէ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քեզ բարենորոգիր, մեղքերի մեջ թաղված ես. Իրավապաշտպանը՝ Փաշինյանին