Ավտոմեքենայում հայտնաբերվել են ապօրինի որսված վեց վայրի խոզ
Իրավունք
18:44 05/01/2026
Հայաստան

Ավտոմեքենայում հայտնաբերվել են ապօրինի որսված վեց վայրի խոզ

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 31-ի երեկոյան Զառիթափ բնակավայրի 3-րդ փողոցում ապօրինի որս կատարելու կասկածանքով կանգնեցրել են 46-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Ավտոմեքենայում հայտնաբերվել են որսած վեց վայրի խոզ, ողորկափող որսորդական հրացան և ակոսափող հրացան։

46-ամյա վարորդն ու 40-ամյա ուղևորը ձերբակալել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավտոմեքենայում հայտնաբերվել են ապօրինի որսված վեց վայրի խոզ