Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լուվրի թանգարանի աշխատակիցները վերսկսել են իրենց գործադուլը։ Թանգարանների որոշ սրահներ դեռևս փակ են Սուրբ Ծննդյան տոներից հետո։ Այս մասին հաղորդում է Le Parisien-ը՝ հղում անելով արհմիություններին։
«Մոտ 350 աշխատակիցներ՝ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ղեկավարության, ժառանգության պահպանման մասնագետների և օժանդակ աշխատողների, միաձայն քվեարկել են գործադուլը վերսկսելու օգտին», - ասել է Ֆրանսիայի աշխատանքի դեմոկրատական կոնֆեդերացիայի (CFDT) խոսնակը։
Աշխատակիցները երկրի մշակույթի նախարարության աշխատանքային պայմանները բարելավելու առաջարկները համարել են անբավարար։
Գազետա.ռու-ն գրում է, որ դեկտեմբերին հարյուրավոր աշխատակիցներ միաձայն քվեարկել էին գործադուլի օգտին, որոշ աշխատակիցներ նույնիսկ կոչ էին արել անժամկետ բողոքի ակցիա իրականացնել: Բողոքի ակցիան չեղյալ էր հայտարարվել, երբ աշխատակիցները չէի կարողացել համաձայնության գալ ղեկավարության հետ իրենց պահանջների վերաբերյալ: