Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռեալ Մադրիդ»-ը հրապարակել է Իսպանիայի Սուպերգավաթի համար նախատեսված իր հայտացուցակը։ Թիմի կազմում չի լինի հարձակվող Կիլիան Մբապեն։ euro-football.ru-ի հաղորդմամբ, ակնհայտ է, որ Մբապեն վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել «Ռեալին» Իսպանիայի Սուպերգավաթի խաղում։
Մադրիդյան ակումբը Մբապեի վնասվածքի մասին հայտարարել էր անցյալ տարվա վերջին օրը։ Այնուամենայնիվ, Խավի Ալոնսոն մամուլի ասուլիսում հույս էր հայտնել, որ Մբապեն կկարողանա վերականգնվել Սուպերգավաթի խաղի ժամանակ։
«Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում կմրցի «Ատլետիկոյի» հետ։ Մադրիդյան դերբին կկայանա հինգշաբթի՝ հունվարի 8-ին։