Ինձ համար ավանդույթ է դարձել օրհնված ջրով ավազան մտնելը․ Սեյրան Օհանյան
Քաղաքական
20:54 06/01/2026
Հայաստան

Ինձ համար ավանդույթ է դարձել օրհնված ջրով ավազան մտնելը․ Սեյրան Օհանյան

ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

««Մաքուր ջուր պիտի ցողեմ ձեզ վրա,

և դուք պիտի մաքրվեք»։

Եզեկիել 36։25

Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի տոնին, Հայ Առաքելական Եկեղեցում կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Եկեղեցու օրինավոր սպասավորները կարդում են աղոթքներ, սաղմոսներ, Սուրբ Խաչը երեք անգամ իջեցվում է Ջրի մեջ, հնչում է Սուրբ Երրորդության անունը, և Ջուրը համարվում է օրհնված՝ Սուրբ Հոգու շնորհներով, որպես կյանքի, հոգևոր արթնության, մաքրության, բժշկության, պաշտպանության խորհրդանիշ։ Հավատավոր ժողովուրդը այն տանում է իր տուն, խմում աղոթքով և ավելացնում իր ավազանի մաքուր ջրերին ու մարմնով սուզվում նրա մեջ։

...Ջուրը օրհնություն է։ Եվ ինձ համար ավանդույթ է դարձել օրհնված ջրով ավազան մտնելը»։

Տեսանյութն՝ այստեղ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder