Ոչ միայն առաջին տիկին, այլև առաջին մարտիկ։ Ի՞նչ է հայտնի Սիլիա Ֆլորեսի՝ Նիկոլաս Մադուրոյի կնոջ մասին
Քաղաքական
19:28 06/01/2026
Աշխարհ

Ոչ միայն առաջին տիկին, այլև առաջին մարտիկ։ Ի՞նչ է հայտնի Սիլիա Ֆլորեսի՝ Նիկոլաս Մադուրոյի կնոջ մասին

Սիլիա Ֆլորեսը ոչ միայն Վենեսուելայի առաջին տիկինն ու պետության ղեկավարի կինն էր։ BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում կալանավորված Նիկոլաս Մադուրոյի կինը կառավարության ամենաազդեցիկ կանանցից մեկն է, և նրա կողմնակիցները հաճախ նրան անվանում են «առաջին մարտիկ»։

Ֆլորեսը իր սեփական քաղաքական կարիերան կառուցել է ամուսնու կողքին՝ երբեմն նույնիսկ ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելով, քան նա։ Նա ակտիվ դեր է խաղացել երկրի քաղաքական ուղու ձևավորման գործում, հատկապես այն բանից հետո, երբ Մադուրոն 2013 թվականին դարձավ Վենեսուելայի նախագահ։

Անցյալ շաբաթ օրը՝ հունվարի 3-ին, նրանք երկուսն էլ ձերբակալվել են Կարակասում ԱՄՆ ռազմական գործողության ժամանակ և դուրս բերվել Վենեսուելայից։ Երկուշաբթի՝ հունվարի 5-ին, նրանք ներկայացել են Նյու Յորքի դատարան՝ թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել։

Ե՛վ Ֆլորեսը, և՛ Մադուրոն իշխանության եկան մեկ այլ մարդու՝ Վենեսուելայի հանգուցյալ առաջնորդ Ուգո Չավեսի ստվերում։

Հենց Մադուրոն էր, որ Չավեսի մահից հետո 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ Ֆլորեսին անվանեց «առաջին մարտիկ»՝ «առաջին տիկին» տերմինը մերժելով որպես վերին խավի տերմին։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2018 թվականի սեպտեմբերին պատժամիջոցներ կիրառեց Ֆլորեսի նկատմամբ՝ Վենեսուելայի նախագահի մերձավոր շրջապատի վրա ճնշում գործադրելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder