Մի քանի տասնյակ մարդկանց կյանք խլած շվեյցարական բարը 5 տարի ստուգման չէր ենթարկվել
Հասարակություն
15:42 06/01/2026
Աշխարհ

Մի քանի տասնյակ մարդկանց կյանք խլած շվեյցարական բարը 5 տարի ստուգման չէր ենթարկվել

40 մարդու մահվան ու 116 մարդու վնասվածանքեր ստանալու պատճառ դարձած շվեյցարական բարը հինգ տարի անվտանգության ստուգումների չի ենթարկվել։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով այդ երկրի իշխանությունների հայտարարությունները։

Կրանս-Մոնտանայի քաղաքապետ Նիկոլաս Ֆերոն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է՝  չի կարող բացատրել, թե ինչու է La Constellation բարը այդքան երկար ժամանակ չի ստուգվել, բայց քաղաքային խորհուրդը «խորապես ցավում է»։

 «Մենք ցավում ենք տեղի ունեցածի համար։ Մենք ընդունում ենք պատասխանատվությունը»,-ասել է նա՝ միաժամանակ հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։

Քաղաքապետը հավելել է, որ բենգալյան վառելիքները, որոնք, ենթադրաբար, հրդեհի պատճառ են դարձել, կարգելվեն տեղական վայրերում։ Տեղական իշխանությունները հայտարարել են, որ կներգրավեն արտաքին կապալառու տարածքի բոլոր 128 վայրերը ստուգելու և աուդիտ անցկացնելու համար։

Հրդեհի հետևանքով  40 զոհվածներից 21-ը շվեյցարացի են, 9-ը՝ ֆրանսիացի, որոնցից երկուսը երկքաղաքացիություն ունեին, վեց իտալացի և մեկական անձ՝ Բելգիայից, Պորտուգալիայից, Ռումինիայից և Թուրքիայից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder