«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ավարտվել է, սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել». Ալիև
Քաղաքական
08:45 06/01/2026
Տարածաշրջան

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ավարտվել է, սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել». Ալիև

«Անցյալ տարին իսկապես կարելի է պատմական համարել։ Որովհետև հենց 2025 թվականին է քաղաքականապես ավարտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը, և մենք արդեն մի քանի ամիս է՝ խաղաղության մեջ ենք ապրում»,- հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել», - նշել է Ալիևը ՝ հավելելով, որ «Ադրբեջանը ամրապնդել է քաղաքական ասպարեզում մարտի դաշտում ձեռք բերված փայլուն հաղթանակը։

«Սա, անկասկած, մեր անկախության պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկը կլինի, կասեի՝ ամենակարևորներից մեկը։ Այս տեսանկյունից, անցած տարին կարելի է համարել շատ հաջողակ և պատմական մեր երկրի և մեր ժողովրդի համար, և ես վստահ եմ, որ այսուհետ ադրբեջանական ժողովուրդը կապրի խաղաղության մեջ», - ասել է Իլհամ Ալիևը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ավարտվել է, սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել». Ալիև